Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են գերատեսչությունում։
Նախարարությունից ներկայացրել են վիճակագրությունը.
Բրյանսկի շրջանի վրա ոչնչացվել է 37 անօդաչու թռչող սարք,
20 անօդաչու թռչող սարք՝ Ռյազանի շրջանում,
17-ական անօդաչու թռչող սարք Կուրսկի և Սարատովի շրջանների վրա,
7-ը՝ Ռոստովի մարզի օդում,
6 ԱԹՍ Մոսկվայի և Բելգորոդի շրջանների վրա,
3 ԱԹՍ Վորոնեժի շրջանի վրա,
2-ական ԱԹՍ Տուլայի, Օրյոլի և Լիպեցկի շրջանների վրա,
1-ական՝ Ղրիմի և Մոսկվայի օդում:
Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր անօդաչու սարքերով փորձում են գրոհել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջանների թիրախները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, ՀՕՊ ուժերը հաջողությամբ որսում են հակառակորդի ԱԹՍ-ները։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
- Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա