ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։ Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում «սահմանային անվտանգության կարողությունների ամրապնդում»։
Նա նշեց, որ դա միշտ իրականացվել է երրորդ երկրի կողմից. «Վերջապես պետք է կարողանանք մեր սահմանն ինքներս վերահսկենք։ Իդեալական աշխարում ամեն երկիր ինքը պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանները»։
Փոխնախարարն ասաց, որ այդ աջակցությունը միտված է մեր կարողությունների բարձրացմանը՝ համապատասխան փորձառության կիսմամբ և այլ ասպեկտներում։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնակարգ։ Դրանից հետո Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
- Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
- ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
- Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
- Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
- Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը