Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական համալսարան կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ի՞նչն է բնորոշ ռուսական և, ասենք, ամերիկյան տնտեսություններին, մենք ոչ միայն էներգառեսուրսների խոշորագույն արտադրողներից ենք, այլև էներգառեսուրսների ամենամեծ սպառողներից ենք, իսկ դա նշանակում է, որ և՛ մեր, և՛ ամերիկյան տնտեսությունների համար ճափազանց բարձր գները վատ են։ Հետևաբար, այն, ինչ պետք է արտադրվի երկրում՝ օգտագործելով էներգառեսուրսները, այլ ապրանքներ պետք է արտադրվեն ներքին պայմաններում։ Եվ շատ ցածր գները նույնպես շատ վատ են, քանի որ դա խաթարում է էներգետիկ ընկերությունների ներդրումային հնարավորությունները»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ էներգետիկ ոլորտում կան այլ հարցեր, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար։