Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ».պատվավոր կոչումներ շնորհել պրոդյուսեր, «Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիա» ոչ առևտրային գործընկերության անդամ Տիգրան Էդմոնդի Քեոսայանին. քաղաք Մոսկվա»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը սրտի կաթվածից հետո արդեն երրորդ շաբաթն է գտնվում է կոմայի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- 59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
- Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի կոչում
- Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ապրիլի 10-ի համերգը նվիրում են Միշել Լեգրանին