Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով: Ինչու՞:
Ա.) Հազար տարի էլ անցնի, հայ ժողովրդի հիշողության ու պատմության մեջ դաջվելու, արձանագրվելու է այն չոր փաստը, որ Նիկոլն է Արցախն Ադրբեջանին հանձնած պատուհասը: Խուսափելն այս գնահատականից ուղղակի անհնար է:
Բ.) Կարգավորման ոչ մի պլան, ոչ մի բանակցություն երբևէ չի նախատեսել այն, ինչին հանգեց Նիկոլը՝ հազարամյակներով հայկական Արցախի տոտալ հայաթափում ու ԼՂՀ-ի լուծարում: Անգամ Ադրբեջանը 1991-ից ի վեր երբևէ չի ունեցել նման ախորժակ ու նման սպասում:
Ինչքան ուզում է թող խոսի, խաբի ու ճամարտակի: Մեծ հաշվով, ինքն իրեն է խաբում: Իր հետ այս թեմայով վիճելով, մեր կամքից անկախ, նրա գործած տիեզերական մասշտաբի աններելի հանցագործությունը դարձնում ենք դիտարկման, համեմատության, քննարկման ու գնահատման առարկա»։