Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա մանրամասնել է. «Թրամփի վարչակազմը ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալների, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվող, Tren de Aragua խմբավորման չորս անդամների և մի քանի անօրինական միգրանտների, որոնք դատապարտվել են անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար։ Թրամփի վարչակազմը նաև արտաքսել է հարյուրավոր անօրինական ներգաղթյալների ռազմական ինքնաթիռների միջոցով: Պատմության մեջ ամենամեծ զանգվածային արտաքսման օպերացիան արդեն ընթացքի մեջ է: Խոստումները կատարվում են»։
.@karolineleavitt: "President Trump is using every lever of his executive power to secure our nation's borders... He is sending a very clear message to the rest of the world, if you are even thinking for a single second about illegally entering our country and breaking the laws… pic.twitter.com/yMQfdcfPgY
— Mr Producer (@RichSementa) January 22, 2025