Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա:
«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ի ժամը 19.00-ի սահմաններում 39-ամյա տղամարդը Մեծամորի բնակիչ 31-ամյա և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ 32-ամյա ընկերների հետ իր բնակության հասցեում օգտագործել է ոգելից խմիչք: Այդ ընթացքում 31-ամյա մեծամորցին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 39-ամյա տղամարդու հետ:
Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 39-ամյա տղամարդուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: Այնուհետև երիտասարդները հափշտակել են մահացածի բջջային հեռախոսը, ինչը հետո, որպես փոխհատուցում, տվել են տաքսու վարորդին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 31-ամյա երիտասարդը՝ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում, իսկ 32-ամյա երիտասարդը՝ Արտենի բնակավայրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
- Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
- Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան