«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ նշանակում, և այն չի կայանում։ Հակակոռուպցիոն դատարանում երեկ չկայացավ Վաչագան Ղազարյանի գործով նիստը, քանի որ դատավոր Տիգրան Դավթյանը վերապատրաստման է։
Հակակոռուպցիոն դատարանում չկայացավ նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նիստը։ Ու մինչ ՀՀ դատական համակարգը տարբեր պատճառաբանություններով նիստեր է հետաձգում, նախկին պաշտոնյաները իրենց ոտնահարված իրավունքների հարցը բարձրացնում են այլ ատյաններում։ Երեկ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա