Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։
«Շնորհակալ ենք խաղի համար, Ժորա։ Հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,-գրել է ակումբի մամուլի ծառայությունից։
Գեորգի Հարությունյանը Կրասնոդարի ակադեմիայի սան է։ Նա իր նորամուտը թիմում նշել է 2022/2023 մրցաշրջանում։
sport.ru-ն գրում է, որ նրա՝ Պուշկասի ակադեմիա տեղափոխվելու գործարքը ենթադրում է ամբողջական տեղափոխություն։
2024/2025 մրցաշրջանում Հարությունյանն ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում և ոչ մի հանդիպում ՌՊԼ-ում։ «Transfermarkt»-ը պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։
Նրա պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ ավարտվում էր 2025 թվականի հունիսի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու