Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման հարցը։
«Ինչ վերաբերում է գազին, մենք Շվեյցարիայում խոսել ենք Իլհամ Ալիևի հետ, նա գազի մեծ արտադրություն ունի: Եվ նա ունի գազի արտահանման մեծ հզորություն: Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը, եթե Եվրոպան գազի կարիք ունենա: Բայց ոչ ռուսական գազը», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսը։
Նրա խոսքով, Ուկրաինան կարող է արագ գազի տարանցում հաստատել Ադրբեջանից. «Մենք կարող ենք պայմանագիր կնքել, արագ հաստատել այն»։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Ալիևը հանդիպել է Զելենսկու հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու