Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է թանգարանային տարածքների զգալի վնասների մասին, որոնցից մի քանիսն այլևս ջրակայուն չեն, իսկ մյուսներում ջերմաստիճանի զգալի տատանումներ են ունենում՝ վտանգելով արվեստի գործերի անվտանգությունը:
Artguide.com-ի հաղորդմամբ, Դե Կարը պնդում է, որ Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի։ Այցելուների ահռելի թիվը «ֆիզիկական ծանրաբեռնվածություն» է առաջացրել պատմական շենքի վրա. «Սննդի օբյեկտներն ու զուգարանները չափերով անբավարար են և չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»։
1989 թվականին բացված ապակե բուրգը «կառուցվածքային առումով հնացած է», ըստ դե Կարի, շոգ օրերին ապակե տանիքը ջերմոցային էֆեկտ է ստեղծում: Այնուամենայնիվ, շտապ վերանորոգումը հարցականի տակ է, քանի որ Պոմպիդու կենտրոնը փակ է ծախսատար վերակառուցման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու