Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
1tv.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգային ընթացիկ հարցեր։ Նրանք նշել են երկրների միջև սերտ ռազմավարական գործընկերությունը և ընդգծել բարձր մակարդակի այցերի փոխանակման դրական դինամիկան։
«Այս համատեքստում զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ շաբաթ նախատեսված Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին, որը լավ հնարավորություն է նախանշելու համագործակցության նոր ուղղություններ։ Դրական է գնահատվել նաև հունվարի վերջին ԱԳ նախարարի ծրագրված այցը Հայաստանի Հանրապետություն։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման նպատակով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու