ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Politico
ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող՝ այդ թվում ռազմական օգնությունն Թրամփի արձակած հրամանագրի շրջանակում։ Politico-ն, վկայակոչելով Պետդեպարտամենտում երկու նախկին և մեկ գործող պաշտոնյաներին, գրում է, որ պետդեպարտամենտը ներառում է արտաքին օգնության անհապաղ և լայնածավալ դադարեցում։
Նրանք նշել են, որ աջակցության տրամադրման դադարեցումը վերաբերում է նաև ԱՄՆ առանցքային դաշնակիցներին, ինչպիսիք են Ուկրաինան, Հորդանանը և Թայվանը:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոր հրաման է արձակել, որը 90 օրով դադարեցնում է արտասահմանյան օգնության ծրագրերի մեծ մասի ֆինանսավորումը:
Հրամանը ցնցել է գերատեսչության որոշ պաշտոնյաների.
«Այնուամենայնիվ, փաստաթուղթը մեկնաբանության տեղ է թողնում և որոշ բացառություններ է տալիս: Այն հստակեցնում է, որ Եգիպտոսի և Իսրայելի համար օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կշարունակվի և թույլ է տալիս շտապ պարենային օգնություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու