«Հրապարակ». Ավինյանը հոգնել է և որոշել է արձակուրդ վերցնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սոցիալական բունտի շեմին կաբինետի դուռը փակել և արձակուրդ է մեկնել ոչ միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլև նրա տեղակալներից մեկը` Լևոն Հովհաննիսյանը։
Մեզ պատմեցին, որ Ավինյանի կաբինետի դռան մոտ վերջին օրերին կուտակումներ են եղել տրանսպորտի թանկացման հարցով, նա հոգնել է և որոշել է արձակուրդ վերցնել։ Նրա օրինակին է հետևել նաև տեղակալը` Լևոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ տրանսպորտը։
Երևանի քաղաքապետի խոսնակը հաստատեց այս լուրերը` Տիգրան Ավինյանն արձակուրդից վերադառնալու է հունվարի 27-ին, Լևոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, նույնպես կվերադառնա հունվարի 27-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու