Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում պարտվելուց հետո։
championat.com-ի հաղորդմամբ, եզրափակչում գործող չեմպիոն Սաբալենկան (1) 3:6, 6:2, 5:7 հաշվով պարտվել է աշխարհի 14-րդ դասակարգված ամերիկացի Մեդիսոն Քիզին։ Պարտությունից հետո Սաբալենկան կոտրել է իր ռակետը, ապա սրբիչի տակից արտասվել է, իսկ հետո արտասվելով լքել է կորտը։
Այսօր Սաբալենկան կարող էր երրորդ անգամ անընդմեջ հաղթել Ավստրալիայի բաց առաջնությունում։ Սա Քիսի դեբյուտային հաղթանակն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու