Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ չարիքը ոչ սթափ վիճակում էր. Բագրատ Սրբազան
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ողջամիտ կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ սթափ վիճակում է հայտարարել, որ քաղաքացին է պետությունը։
«Հիշում եք, չէ՞, որ վարչապետ էիք, հիմա պետություն եք, վաղը կարող է՝ հռչակվեք աստվածներ։ Ամեն ինչ անելու է՝ փորձելու շահել ձեր համակրանքը։ Բայց ի՞նչն է հատկանշականը։ Շատ կներեք արտահայտությանս համար, իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա, և դա ցույց են տվել՝ քաղաքացու վրա թքելով, այդ խորհրդանիշը շատ առարկայական է»,-ասաց Սրբազանը։
Նրա խոսքով, այս աբսուրդի թատրոնը, որ դարձել է մեր կյանքի սողացարանը վերջ է գտնելու։
«Եվ վերջ է գտնելու ոչ ուշ գալիքում, շատ շուտով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու