Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում։
Նրա խոսքով, բնական է, որ մարդիկ իրենց կարիքի, կյանքի ապահովման համար մտահոգություններ պետք է ունենան։
«Այս չարիքի իշխանությունը մեզ փորձում է ներարկել այն գաղափարն ու միտքը, որ տնտսությունն ու սոցիալական այս ամբողջ խնդիրները մեզ համար պետք է դառնան գերնպատակ։ Եվ տեսնում եք, խոսակցության թեմաները հիմնական իմաստով փողի, նյութական միջոցների մասին են, դա դարձնում են գերնպատակ։ Տնտեսական, սոցիալական խնդիրները շատ կարևոր են, բայց տնտեսությունը ծառայություն է, ոչ թե նպատակ ու պաշտամունք»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու