Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ինտեֆաքսը։
«Հանդիպմանը նրան բողոք է ներկայացվել իրանական լրատվամիջոցներում, կառավարական շրջանակներին մոտ կանգնած, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության դեմ բացահայտորեն իրականացվող հակաադրբեջանական արշավի առնչությամբ», - հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նման քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և պետք է անհապաղ դադարեցվեն։
Իրանցի դիվանագետը վստահեցրել է, որ այս տեղեկատվությունը կհասցնի Իրանի իրավասու մարմիններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու