«Հրապարակ». Հուժկու մարտեր են մղվում ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ ադրբեջանցիները Սյունիքի քթի տակ զորավարժություններ են անում և շարունակում մեծ ախորժակով խոսել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցք ստանալու մասին, Սյունիքի իշխանականները նախընտրական բուռն քարոզարշավով են զբաղված: Այս օրերին հուժկու մարտեր են մղում փետրվարի 17-ին ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Բանն այն է, որ ներկուսակցական ընտրություններին տարած ձայներով է որոշվելու, թե ով իրենից ինչ է ներկայացնում, և ովքեր են հարց լուծողները մարզում։
Մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, թեժ պայքար են մղում հատկապես ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը և ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը: Սյունեցիք կատակում են՝ Դանիելյանը պայքարում է մարզպետի պաշտոնի համար, Ղահրամանյանը՝ ԱԺ հաջորդ ցուցակում իր տեղի, իսկ Բաբայանին բացառապես փողն է հետաքրքրում, որ կարողանա շարունակել իր աշխատանքը կոմբինատում։ ՔՊ-ականներին կուսակցական ընտրիչներն են ընտրելու, իսկ նորընտիր խորհուրդը բաղկացած կլինի 7 հոգուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու