Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR 24-ի հաղորդմամբ, գումարը նա հավաքել է հունվարի 23-ին Ավստրիայում կայացած բարեգործական աճուրդում։
The Daily Mail-ը նշում է, լոտերի մեջ եղել է հայտնի ապրանքանիշի ժամացույց Շվարցենեգերի անձնական հավաքածուից, ինչպես նաև այլ արժեքավոր իրեր։ Ընդհանուր առմամբ, աճուրդը բերել է 1,55 մլն եվրո։
Հունվարի 7-ին Լոս Անջելեում բռնկվել են հրդեհներ, որի հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել։ Ավերվել է ավելի քան 16 հազար տարբեր շինություններ։ Նախնական տվյալներով՝ աղետի վնասը և տնտեսական կորուստները կկազմեն մոտավորապես 275 միլիարդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
- Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
- Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
- Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
- Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու