Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսան Սարգսյանը։
Նա նշում է.
«Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են Բերդ քաղաքի 4 և Նոյեմբերյան քաղաքի 1 նոր տեղադրված C-40 մոդելի բնակչության ազդարարման շչակներ։ Մարզպետարանը բնակիչներին խնդրում է խուճապի չմատնվել։ Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բերքաբերի մոտ և Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի հողերը հանձնել են Ադրբեջանին, Տավուշի բնակավայրերում ազդարարման շչակներ են տեղադրում։ Ադրբեջանական զինուժը անընդհատ սպառազինվում է , զորավարժություններ անցկացնում, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու