Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
Այսօր՝ հունվարի 23-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Գառնի գյուղի՝ ահազանգած մի քանի բնակիչներ իրենց զայրույթն են հայտնում, ասելով, որ անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում սրբապղծություն են իրականացրել. կոտրել են հանգուցյալի շիրմաքարը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Մի տղան Միացյալ նահանգներում է, մի տղան էլ այստեղ է, ու ամբողջ գյուղն արդեն գիտի, թե ով է այդ արարքը կատարել. մնում է ոստիկանները բռնեն ու նա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Մարդ ինչ աստիճանի սրբապիղծ լինի, որ նման քայլի դիմի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու