Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու ժամանակ լրագրողներին հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա լճում է ջրի էվտրոֆացման գործընթացներ չեն նկատվել, այսինքն՝ լիճը չի «կանաչել»։ Միևնույն ժամանակ Սիմիդյանն ասաց, որ Գավառում նախատեսում են մաքրման կայանի կառուցում, սակայն, մրցույթին մասնակից չլինելու պատճառով, ծրագիրը հետաձգվել է։ Որքանո՞վ են բավարար Սևանա լճի առողջացմանը միտված միջոցառումների իրականացումը։ Արդյո՞ք արվում են քայլեր, որոնք կմեղմեն խնդիրը։
Մասնագետները նախորդ տարի լիճի, այսպես ասած, չծաղկման պատճառը կապում են զուտ կլիմայական պայմանների հետ։ Այսինքն՝ ամռան օրերին ջերմաստիճանի նկատելի բարձրացում չի գրանցվել, որն էլ զսպել է էվտրոֆացման պրոցեսը կամ կապտականաչ ջրիմուռների ատիվացումը։
«Մեկ տարի լճի «չծաղկելը» դեռ չի նշանակում, որ լիճն առողջացել է։ 4-5 տարի եղել են այդ ծաղկման երևույթները և հիմա մեկ տարի, եթե չի ծաղկել, չի նշանակում, որ հաջորդ տարի չի ծաղկի։ Ծաղկման երևույթները հիմնականում կապված են երկու գործոններից՝ բարձր ջերմաստիճանի բարձրացում և կենսածին նյութերի ավելացումը լճում։ Ջերմաստիճանը կապված է ջրի մակարդակի բարձրացման հետ։ Այս տարի ջրի մակարդակը մի քիչ բարձրացել,եթե շարունակվի բարձրանալ, ապա խնդիրը կմեղվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սևանի փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։
Գիտնականի խոսքով՝ կան նաև օբյեկտիվ գործոններ,օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, որն նպաստում է ջրի ջերմաստիճանի բարձրացմանը։ Իսկ մարդածին գործոնի առնչությամբ Գաբրիելյանն ասաց․ «Ջրահավաք ավազանին մոտ հատվածներում անհրաժեշտ է մաքրման կայաններ կառուցել, որպեսզի կրճատվի կենսածին նյութերի մուտը լիճ։ Միայն այս դեպքում կունենանք շատ քիչ «ծաղկման» երևույթներ, նույնիսկ հնարավոր է ինտենսիվ ծաղկումը վերանա, համապատասխանաբար՝ Սևանի էկոհամակարգը կգա նորմայի և ընդհանուր սիգի պաշարները կսկսեն վերականգնվել»։
Մասնագետի գնահատմամբ՝ մաքրման կայաններից բացի կարևոր է գետրերի հարակից բնակավայրերում որոշակի արգելքներ դնել՝ կրճատելով կենսածին նյութերի մուքտը լիճ, խոսքը վերաբերում է լվածքի փոշիների, մաքրող քիմիական այլ նյութերի սահմանափակ օգտագործմանը, որոնք հանգեցնում են լճում ֆոսֆորի և նիտրատների քանակության աճին։ Ըստ Գաբրիելյանի՝ կարևոր են ափամերձ հատվածների պատշաճ մաքրման և ձկնորսության գրագետ կառավարման աշխատանքները նույնպես։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
- Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
- Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63 մ է. Լևոն Ազիզյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու