Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ՝ պետության գործերի մեջ»,-շեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ 2018 թվականին, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, շատերն իրենից պահանջում էին, ասում էին՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է նոր կաթողիկոս ունենա։
«Ես հրապարակային էլ եմ ասել՝ ժողովուրդ, կառավարության ի՞նչ գործն է՝ կաթողիկոսն ով պետք է լինի։ Նախ, նա Ամենայն հայոց կաթողիկոսն է, Հայաստանի կաթողիկոսը չի։ Իմ ի՞նչ գործն է։ Չնայած բոլորը կասկածում էին, որ այդ դրսևորումները մենք ենք հրահրում, կազմակերպում, բայց դա իրականություն չէր։ Իրականությունն այն էր, որ եթե մենք կազմակերպեինք, 2018 թվականին շատ արագ արդյունքի կհասնեինք, բայց դա մեր օրակարգի հարց չի եղել»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է կառավարության և եկեղեցու հարաբերություններում առկա խնդիրներին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ, իր կարծիքով, եկեղեցին պետք է թափանցիկ լինի։
«Բոլորը կառավարությունից թափանցիկություն են պահանջում, ասա՝ ուր գնացիր, ինչ կերար, ում հետ կերար, ում հետ նստեցիր, ոնց շնչեցիր։ Եվ մենք համաձայն ենք դրա հետ, չենք ասում՝ չենք ասելու։ Ոչ միայն մենք, այլև մեր բարեկամները, հարազատները, դասարանցիները, նույնիսկ նրանք, ովքեր կյանքում մի անգամ մեզ բարև են տվել, պետք է լինեն թափանցիկ, իսկ եկեղեցին ինչո՞ւ պիտի թափանցիկ չլինի։
Երկրորդը. մենք ունենք օրենսդրություն, ասում ենք՝ երբ մի բան վաճառում ես, պետք է ՀԴՄ կտրոն տաս։ Իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք է չտաս ՀԴՄ կտրոն։ Ասում են՝ եկեղեցին ուզու՞մ եք հարկեք։
Մենք ուզում ենք, որ Հայաստանում գործի հարկային օրենսդրությունը, բայց մենք պարտավորվում ենք ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, մենք ամբողջը վերադարձնենք եկեղեցուն, բյուջեում 0 կոպեկ կմնա։ Եթե պարզվի, որ լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք եկեղեցու բնականոն գործունեությունը Հայաստանի տարածքում ապահովելու համար, կմտածենք դրա մասին էլ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է ձեզ դավաճանել է, որ այսօր ավելի վատ եք խոսում հայերեն. Փաշինյանը՝ Շվեյցարիայի հայերին
- Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման և հակասությունների կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ
- «Փաստ». Հայաստանում կարող է հաջողել միայն այն իշխանությունը, որը սերտորեն կապված կլինի Հայ առաքելական եկեղեցու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու