Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»,- շեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է. «Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։
Մեր պատմությունը պետք է հասկանանք, մեր ինքնությունը պետք է հասկանանք»։
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
- Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու