«Հրապարակ». ՔՊ-ի սորոսական հատվածում և եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ անհրաժեշտ է 3-րդ փոխվարչապետ ունենալ, որը կզբաղվի միայն ԵՄ ինտեգրման հարցերով։ Բանն այն է, որ ՔՊ-ի սորոսական հատվածում և եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ, որին համարում են «ռուսի շպիոն» և կարծում են, որ արևմտամետներն իրենց սրտի փոխվարչապետը պետք է ունենան՝ այս գործընթացը չտապալելու համար։ Իհարկե, ՔՊ-ական պատգամավորը չխոստովանեց այդ մասին, հակառակը` ասաց, որ Մհեր Գրիգորյանը խիստ զբաղված է իր գործառույթներով, նաև՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով, Տիգրան Խաչատրյանն էլ, ինչպես հայտնի է, ֆինանսական բլոկն է համակարգում, ուստի անհրաժեշտ է փոխվարչապետի ևս մեկ հաստիք ստեղծել:
Սակայն մեզ պատմեցին, որ մոտ երկու ամիս առաջ եվրաքվեի խմբում անգամ քննարկել են, որ իրենցից մեկը պետք է փոխվարչապետ նշանակվի, դիցուք` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը, որը կհայտարարի, որ ինքը գործ չունի իշխանության տնտեսական և այլ քաղաքականության հետ, ունի բացառապես մեկ պարտավորություն, այն է՝ եվրաինտեգրման հարցերով զբաղվելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու