Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական գինը 300 դրամ էր»,-ահազանգում է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։
Նրա գնահատմամբ, այս քայլը ոչ միայն անարդյունավետ է ֆինանսական տեսանկյունից, այլև հարված է հասցնում համայնքային բյուջեին։
«Ինչ է ստացվում
Քաղաքապետարանը համայնքային հողը անվճար նվիրում է...
ԳԱԶԸ գնում է շուկայականից բարձր գնով... ինչը ստեղծում է գերշահույթի պայմաններ մասնավոր ընկերության համար։
Ժողովրդին կրկին թալանում են՝ իբր «տրանսպորտի ծախսերը մեծ են» պատճառաբանությամբ։ Իսկ ծախսերը մեծ են միայն այն պատճառով, որ թալանում են ամեն քայլափոխին։
Այս ամենը հերթական ապացույցն է, որ ՔՊ-ն ոչ թե կառավարում է, այլ համակարգային թալան իրականացնում՝ ժողովրդի հաշվին։ Ժողովրդի փողերն ուղղակիորեն գնում են «ընտրյալների գրպանը»,-գրում է Չախոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու