Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 25-ին, ժամը 03:09-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ա․). ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու