Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են իրենց կյանքից, քան միայնակները։
Dailymail-ը գրում է, որ հարցմանը մասնակցել է շուրջ 57 հազար մարդ աշխարհի ավելի քան 65 երկրներից։ Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ամուսնացած են կամ լուրջ հարաբերությունների մեջ են, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց ֆինանսապես ապահով են զգում, իրենց կյանքից մեծագույն բավարարվածություն են զգում: Հետաքրքիր է, որ 45 և ավելի տարեկան հարցվածներն ավելի գոհ են կյանքից, քան հարցման երիտասարդ մասնակիցները:
Գիտնականների կարծիքով, սոցիալական աջակցությունը, որ ստանում են ամուսնացած մարդիկ, կարող է նպաստել երջանկության զգացմանը։ Զուգընկերը կարող է ոգեշնչել վարել առողջ ապրելակերպ, որն իր հերթին նվազեցնում է հիվանդությունների առաջացման վտանգը և բարելավում կյանքի որակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու