Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ, Անիի պեղումների մասնակից Աշխարհբեկ Քալանթարի կյանքին ու գործունեությանը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորելով ցուցահանդեսը, ընդգծել է Աշխարհբեկ Քալանթարի կարևոր դերակատարումը Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուի կազմավորման գործում։
Պատմության թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված են Աշխարհբեկ Քալանթարի անձնական լուսանկարներից, փաստաթղթերից, պեղումների ժամանակ իր կողմից արված լուսանկարներից, իր հեղինակած հոդվածը, Հայաստանում հնագիտության մասին առաջին դասագիրքը և այլն։
Բացման արարողությանը հաջորդել է պ․գ․թ․ Կարեն Բայրամյանի բանախոսությունը՝ «Քալանթարը՝ հայագիտության երախտավոր» խորագրով։ Բանախոսը ներկայացրել է վիմագրերի առաջին ուսումնասիրող, Անիի 13-րդ արշավախմբի ղեկավար Աշխարհբեկ Քալանթարի կյանքի ու գործունեության վերաբերյալ ուշագրավ փաստեր, խոսեց հնագիտության ասպարեզում նրա ունեցած կարևոր դերի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու