«Ժողովուրդ». Ինչու են հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը ապօրինի է եղել։ Նրանք պնդում են, որ Հաշվեքննիչ պալատում միլիոնների աշխատավարձեր են ստանում, իսկ արդյունքը չի երևում։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, որը փաստում է, թե ինչպիսի անհավասար պայմաններ են տիրում այդ կառույցում։
Ավելին՝ տարանջատումը հստակ է բարձրաստիճան և հասարակ աշխատողների միջև։ Բարձրագույն խմբի պաշտոնյաների 1-ին ենթախումբը վարձատրվում է 4 մլն դրամ՝ առանց հարկերի, իսկ կրտսեր խմբի պաշտոնյաների 3-րդ ենթախումբը՝ 175 հազար դրամ։ Անհավասար բաշխում և անարդարություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու