Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում, պահարանի դռնակից էլեկտրական մալուխով կախված վիճակում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մահացածն ու դեպքի մասին ահազանգած քաղաքացին ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն որոշեց՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
- Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին