Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով:
«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- նշել էր Փաշինյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմնա է որակել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ բաքվում ապօրինակաբր պահվող ռազմագերիների դեմ օգտագործվում են հոգեմետ նյութեր՝ տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով,
Բաքուն փորձում է հավաստիացնել, որ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից և դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ բեմադրված դատավարության ժամանակ ռազմագերիների խոշտանգված տեսք փաստում է այն մասին, որ նրանք անմարդկային կտտանքների են ենթարկվում։
Հիշեցնենք՝ Բաքվնում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և այլ ռազմագերիների շինծու դատավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
- Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու