Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։
«Հունվարի 26-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխնանցմամբ հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ընտրացուցակներում ընդգրկված է ավելի քան 6,9 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է 5325 տեղամաս, որից 207-ը՝ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր բնակության այլ վայրերում։ Բայց դրսում այս ընտրությունների համար ընտրատեղամասեր չբացվեցին։ Իշխանությունները դա բացատրել են, մասնավորապես, անվտանգությունն ապահովելու անկարողությամբ, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու պատճառով դիվանագիտական կորպուսի կրճատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
- ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
- Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու