Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ:
Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։
Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝
-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն,
-համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է ձեզ դավաճանել է, որ այսօր ավելի վատ եք խոսում հայերեն. Փաշինյանը՝ Շվեյցարիայի հայերին
- «Հրապարակ». Ում է դիտարկում Փաշինյանը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու
- Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու