Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Hyundai Sonata», «Honda», «Nissan Tiida», «Nissan Tiida», «Nissan Altima», «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաներին։
Բախման հետևանքով «Opel Combo»-ից գազի արտահոսք է սկսվել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական։
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազաբալոնի պարպվելը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
- Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
- Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու