Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.
«Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության:
Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին:
Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացվում են բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար»:
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Անկեղծ կատարյալ անհեթեթ իրավիճակ է. ոչ այն է՝ միանաս բոլորին և ևս վերահաստատես Հայոց ցեղասպանության անհերքելի փաստն ու դրդապատճառները, ոչ այն է՝ անտեսես։
Եվ այս ամենը հանուն ինչի՞ ...»
Panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը գրում է.
«նիկոլը երբ ասում է, որ պիտի ուսումնասիրել Ցեղասպանության պատմությունը, դա չի նշանակում, որ ինքը բան չգիտի...
Գիտի-չգիտի՝ կարևոր չէ...
Սա նշանակում է, որ այս հարցն էլ է նիկոլը դարձնելու «իր» կետից»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ... նա տարբեր հարցերում կիրառում է Օվերտոնի պատուհանի գործիքը:
Անընդունելի, մերժելի գաղափարը նետում է հրապարակ, որն էլ քննարկումների արդյունքում դառնում է կյանք ունեցող «տեսակետ»... դեռ տարիներ առաջ նույն այս թեմայի մասին բարձրաձայնել էի...»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու