Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) Ֆրանսիան համարում է ապակայունացման անընդունելի փորձ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն։
«Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- Լեկորնուն գրել է X-ում։
Այսպես է նախարարն արձագանքել Բաքվի նախաձեռնող խմբի կողմից այս շաբաթ Նումեայում (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) Միջազգային ապագաղութացման ճակատի կոնգրեսի անցկացմանը։ X-ի հայտարարության համաձայն՝ միջոցառմանը, որը տեղի ունեցավ հունվարի 23-ից 25-ը, պետք է մասնակցեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից, ինչպես նաև Կորսիկայի մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք հանդես էին գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին։
2024 թվականի հուլիսին Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված նախորդ համագումարին մասնակցել են ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և անկախության շարժումների առաջնորդներ Գվադելուպայից, Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անթիլյան կղզիներից: Այս հանդիպմանը նրանք ստորագրել են հռչակագիր Ֆրանսիական գաղութների միջազգային ազատագրական ճակատ ստեղծելու մասին։
«Բաքվի նախաձեռնող խումբը» ստեղծվել է 2023 թվականի հուլիսին Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական Ադրբեջանում կայացած համաժողովի շրջանակներում։ Վեչջինս հայտարարեց իր նպատակը՝ աջակցել 21-րդ դարում գաղութատիրությունից տառապող ժողովուրդների պայքարին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու