Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել
Բոլիվիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 9-ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է Eldeber գործակալությունը։
Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան մասում։ Ավտոբուսը երկրի մայրաքաղաք Լա-Պասից ուղևորվելիս է եղել դեպի Վիլյասոն բնակավայր, սակայն ճանապարհին շրջվել է ու դուրս ընկել մայրուղուց։
Իրավապահները հայտնել են, որ զոհերի թվում երկու երեխա կա։ Մահացել են նաև ավտոբուսի վարորդներ։
Որպես վթարի հնարավոր պատճառ նշվում են ավտոբուսի մեծ արագությունը և վարորդների ոչ բավարար որակավորում ունենալը, նրանցից գլխավորը եղել է 24 տարեկան։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին