Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին մոտ 30 մեքենա է մնացել խցանման մեջ
Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը:
Խցանման մեջ հայտնված 30 ավտոմեքենաները (10 բեռնատար և 20 մարդատար) ևս շարունակել են ընթացքը:
Հունվարի 27-ին, ժամը 01։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակել են 4 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին