
Ռոդնինա. 2026-ի Օլիմպիական խաղերի Ռուսաստանի գլխավոր հավակնորդը Ադելիա Պետրոսյանն է
Եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան ներկայացրել է կանանց մենասահքի օլիմպիական ընտրությանը մասնակցելու անվիճելի թեկնածուին։ Նրա խոսքով, այդ տեղն Ադելիա Պետրոսյանի համար է։
«Պետրոսյանը Ռուսաստանի կանանց գեղասահքի առաջին համարն է։ Այս պահին նա չունի հստակ մրցակիցներ ընտրական և 2026 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Ադելիան սառույցի վրա թույլ կետեր չունի»,- Ռոդնինայի խոսքերն է մեջբերել RB Sport-ը։
2024/2025 մրցաշրջանում Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի երկու փուլերում, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել ազգային առաջնությունում։ 17-ամյա գեղասահորդուհին արդեն Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է և երկրի Գրան պրիի եզրափակիչի կրկնակի հաղթող։ Նա մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։
sport.ru-ն գրում է, որ Գեղասահքի Ռուսաստանի հավաքականին թույլատրվել է 2026 թվականին Իտալիայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Գեղասահքի յուրաքանչյուր տեսակում ռուսներին կտրվի մեկ քվոտա։ Նրանք պարտավոր են մրցումներին հանդես գալ չեզոք կարգավիճակով։
Հարակից հրապարակումներ`
- Ադելիա Պետրոսյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի առաջնությունում հաղթելուց հետո
- Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան