
Ժամը 5-ից եկել եմ, որ որդուս շիրիմը պաշտպանեմ դավաճան գերագույն համբալից. Զոհվածի ծնողը՝ Եռաբլուրում
«Ինքն այստեղ պիտի չլիներ, քանի որ ազգի դավաճանն է։ Ի՞նչ էր անում այստեղ, մենք էլ չգիտենք»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է զոհվածի հայրը՝ անդրադառնալով Փաշինյանի պանթեոն այցին։
«Այս ուղղությամբ չի եկել, չէինք էլ թողի, որ գա։ Մեր բամբակի մեջ մեծացրած երեխաները, նրանց նման համբալներին են պաշտպանել։ Ես այդ գերագույն համբալին ուզում եմ ասել, որ ինքը պատասխան է տալու այս երեխաների համար վաղ թե ուշ։ Մեզ լռեցնել չի կարող»,-լրագրողների հետ զրույցում ասել է զոհվածի հայրը։