
Բազեյան. Մենք այս տարի համախմբելու ենք ազգային ուժերին, հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը
«Այսօր ցավոք սրտի, Արցախը մերը չէ, արցախցիները լքել են հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է նաև թշնամուն 60 քկմ ռազմավարական նշանակության բարձունքներ և դիրքեր,որտեղ եկել նստել են թուրքերը»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։
Նա ընդգծել է՝ այսօր մեր արևելյան բնակավայրերը կրակի տակ են։
«Մենք այս տարի համախմբելու ենք առողջ ազգային ուժերին, ոտքի ենք հանելու ժողովրդին ու հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը, մի իշխանություն, որը պայքարում է մեր ազգային արժեքների դեմ»,-ասել է Բազեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։