
Ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախում մնաց մինչև վերջին պահը, որպեսզի մինչև վերջին արցախցին կարողանա դուրս գալ. Կարեն Սարգսյան
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախում մնաց մինչև վերջին պահը, որպեսզի մինչև վերջին արցախցին կարողանա դուրս գալ»,- 24News -ի հետ զրույցում ասել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
Նա նշել է, որ Արցախի նախագահները, ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչները մինչև վերջ մնացին ու չեն էլ մտածել ժողովրդից առաջ դուրս գալ։
Նա կարծում է, որ պետությունը բավարար քայլեր է անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանից հետ բերելու համար. «Տեղեկացված չեմ, բայց կարծում եմ, որ անում է»։