
Մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է, այս պահանջը և բոյկոտը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկ ուղևորափոխադրման արժեքը 150 դրամ է, սա նշանակում է, որ ժողվուրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները ոչ մի թիվ չունեն, ոչ մի հաշվարկ չկա նման որոշման տակ և նպատակը միայն ժողովրդին թալանելն է»։
«Սա էլ քիչ է՝ ասում են մինչև 2025 թվականի վերջ է գործելու, հետո նորից կարող է թանկանալ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է։ Այս պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ»,-ասել է Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում բոյկոտել թանկացումները, տրանսպորտի գինը չպետք է լինի ոչ ավելի, քան 100 դրամը․ Թևանյան
- Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
- Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
- Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը