
Պուտինն ասել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում մարտերը կավարտվեն 1.5-2 ամսից
Ուկրաինայում մարտերը կավարտվեն ընդամենը մի քանի ամսից, եթե Արևմուտքը դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային։ Այդ մասին նա հայտարարել է մեքենայում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Ամեն ինչ կավարտվի 1.5-2 ամսում, եթե հովանավորչական գումարներն ու զինամթերքը վերջանան»,-ասել է նա։
Պուտինը նաև հավելել է, որ 2022 թվականին հենց արևմտյան երկրներն են համոզել Կիևի իշխանություններին շարունակել ռազմական գործողությունները, այլ ոչ թե համաձայնել խաղաղությանը։
ՌԴ նախագահը հավելել է, որ եթե Ուկրաինայի արևմտյան հովանավորները խաղաղության հասնելու ցանկություն ունեն, ապա դրան հասնելու ճանապարհը շատ պարզ է։ Պուտինը նաև ասել է, որ ինքը ժամանակին Բայդենին «համապատասխան ազդակներ» է ուղարկել հակամարտությունը լուծելու համար։