
Մենք հետևողականորեն փոքր, բայց հաստատուն քայլերով հասնելու ենք դրան. Սուրեն Պապիկյան
«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումը և սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգության ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այդ տրամաբանությամբ շարունակում ենք ՀՀ ԶՈՒ արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ, Հայաստանի շուրջ Կառուցելով անվտանգության հնարավորին չափ կայուն և հուսալի միջավայր»,-ՀՀ Զինված ուժերի տոնին նվիրված միակ միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ ՊՆ-ում հայտարարեց նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին որոշակի առաջընթաց է գրանցվել նաև հայրենական ռազմարդյունաբերության զարգացմանը միտված աշխատանքներում։
«Բանակի կարիքները տեղական արտադրանքով ապահովելու նպատակն իրագործելի է և մենք հետևողականորեն փոքր, բայց հաստատուն քայլերով հասնելու ենք դրան»,-հավաստիացրեց Սուրեն Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
- ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան