
Սերժ Սարգսյանի համար հայրենիքը չի սակարկվում. Աբրահամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
«Պետք է գիտակցել՝ առանց պայքարի, առանց կռիվ տալու, առաց հայրենիքի նվիրյաների, որևէ պետություն ապագա չունի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ այսօր կարող են հստակ ամրագրել՝ Հայաստանում քաղաքական արմատական փոփոխությունների պայմաններում հնարավոր է դեռևս բեկում մտցնել և Զինված ուժերի հաղթական ուղին վերադարձնել բնականոն հուն։
«Համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ ամեն ինչ ավարտված է, բանակի ռեսուրսն ու պոտենցիալը փոշիացված է։ Այսօր առավել քան վստահ եմ՝ Զինված ուժերում, պահեստազորում մենք ունենք հայորդիներ, ունենք սերունդ, որը կարող է կրկին ռազմաքաղաքական պրագմատիկ ու ազգային ղեկավարության պայմաններում համախմբվել, իր մեջ շարունակել կրել այն կամքը, ոգին, որը եղել է մեր Զինված ուժերի կազմավորման հիմքում։
Իմ կոչն է՝ մեր հասարակությունը որևէ պայմաններում չհիասթափվի, չհանձվի, որովհետև մեր արտաքին ու ներքին թշնամիների խնդիրն է բարոյալքել ոչ միայն Զինված ուժերը, նաև հասարակությանը՝ թույլ չտալու, որպեսզի մենք ոտքի կանգնենք, որի հնարավորությունը, կրկնում եմ, այսօր էլ ունենք»,- ասաց Տ.Աբրահամյանը։
Տ. Աբրահամյանի խոսքով, Զինված ուժերը մինչև 2018 թվականը իր խնդիրը կատարել է, ինչը ցույց է տվել դիվերսիոն պատերազմներում, Ապրիլյան պատերազմում, նաև 44-օրյա պատերազմում, որովհետև եթե չլիներ այն ռեսուրսը, պոտենցիալը, զինտեխնիկան, սպառազինությունը, որոնք ձեռք էին բերվել մինչև 2018 թվականը, մեր զինված ուժերը այսպիսի քաղաքական ղեկավարության պայմաններում նույնիսկ 5-6 օր դիմադրելու հնարավորություն չէր ունենա։
Հարցին՝ Բելառուսի նախագահ Լուկաշենոն ասել է՝ «Սերժ Սարգսյանը նեղացել է իրենից, երբ ինքը առաջարկել է «Ալիևի բերանով» միլիարդներ Արցախի դիմաց, նաև այլ փակագծեր է բացել 44-օրյա պատերազմի մասին», Տ.Աբրահամյանը պատախանել է. «Մեզ համար Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է և այն, ինչ քոնն է, քո հայրենիքն է, քո համար սրբություն է, բնականաբար, որևէ գնով վաճառքի ենթակա չէ։ Պատահական չէ, որ մի անգամ վերոնշյալ անձը նշել է, որ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է 6 միլիարդ Ադրբեջանի նախագահին փոխանցելու համար, որովհետև կրկնում եմ՝ մեզ համար չի կարող սակարկման առարկա լինել՚
Բացի այդ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սկսում են որևէ իրադրություն գնահատել կամ վերագնահատել այն ժամանակ, երբ այդ մասին դրսից են խոսում, մի բան, ինչը Սերժ Սարգսյանի ժամանակ՝ թե նախագահի կարգավիճակում, թե պաշտպանության նախարարի կարգավիճակում, բավականին հստակ հնչել է:
Ինչ մոտեցումներ, դիրքորոշումներ ունեցել է Սերժ Սարսգյանը մեր երկրի պաշտպանության առումով կամ բանակցային գործընթացի մասին 6 տարի առաջ, նույնը հնչեցրել է 10 տարի, 15 տարի, 20 տարի առաջ, ի տարբերություն այս իշխանության, որը հրապարակային խոստովանում է, որ շատ դեպքերում ստել է, նույն թեմայի հետ կապված 1 տարվա ընթացքում 2-3 շրջադարձ է կատարում, Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում լինում է անփոփոխ»։