
Ինչ մենք տեսնում ենք հայ մարդու, գործող պաշտոնյայի կողմից, ուրացման երևույթներ են. Րաֆֆի Հովհաննիսյան
«Պետք է արժանի լինենք այն տղաներին, սպաներին, որոնք իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքին, մեր պետության, Արարատի և Արագածի, իրականի և պատմականի պաշտպանության համար։ Դրանք մեկ ու միասնական հասկացություններ են, և նրանք, ովքեր այլ բան են ուզում ասել, իրենց կարծիքն է»,- Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի կապակցությամբ լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Արարատ-Արագած «հակասության», Հայոց եղասպանության թեմայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ վաղուց նրան չի մեկնաբանում, այլևս չի համարում, որ ՀՀ-ն լիարժեք և լեգիտիմ ղեկավար ունի։
«Այն ժխտողականության, ուրացման քաղաքականությունը, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ տարել է, այսօր իսկապես կրկնվում է իր երանգով, փափկությամբ, սահուն մուտքով։
Ինչ մենք տեսնում ենք հայ մարդու, գործող պաշտոնյայի կողմից, ուրացման երևույթներ են։ Ցավալի է, ողբերգական է, մենք արժանի չէինք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։