
Զnhված զինծառայողի հորը թույլ չեն տվել մոտենալ որդու շիրիմին, քանի որ այդ պահին Եռաբլուրում էին իշխանության ներկայացուցիչները
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին, թույլ չեն տվել մոտենալ որդու շիրիմին, քանի որ այդ պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են եղել իշխանության ներկայացուցիչները։
«Էլի շնորհավորենք մեր բանակի օրը, բայց երբ սահմանափկումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, դա է ցավը: Այս ժողովուրդը պետք է խելքը գլուխը հավաքի, նույնն էլ՝ տվյալ օրվա իշխանավորները:
Ի՞նչ է նշանակում սահմանափակումներով մոտենալ զավակիդ շիրիմին: Ես ցանկանում եմ, որ իրենք էլ սահմանափակումներով մոտենան իրենց զավակների շիրիմներին: Երբևիցե նման արտահայտություն ինձ թույլ չեմ տվել, բայց այսօր անելու եմ: Բոլորը տեսել են, թե ինչ է եղել: Եթե ուզում են ծանրակշիռ ինչ- որ բաներ տեսել, ուրեմն կտեսնեն։
5 տարի փորձել եմ ավելի զուսպ լինել, որպեզի ոչ մի իրավիճակ չթեժացնենք, բայց իրենք են փորձում այդ ամեն ինչն անել։ Եթե այպես են ուզում, խնդիր չկա։
Ոչ մեկ չի կարող սահմանափակել։ Այնպես չանեն, որ մենք լիքը բաներ սկսենք սահմանափակել»,-ասաց Արտակ Հովհաննիսյանը։